Մոսկվա-Կիրով չվերթն իրականացնող օդանավում մահացել է մեկ ու կես տարեկան փոքրիկ: Այս մասին հաղորդել է Պրիվոլժյեի քննչական կոմիտեն: Հաղորդվում է, որ փոքրիկի ծնողնեը նրան Կիրով էին տեղափոխում սրտի վիրահատությունից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի մեկին: Շտապ օգնության անձնակազմը, որը օպերատիվորեն ժամանել է օդանավակայան, արձանագրել է երեխայի մահը:





























