Հայաստանում այս տարվա օգոստոսին արտադրվել է 45,7 մլն հատ ձու՝ 3,6%-ով պակաս, քան նախորդ տարվա օգոստոսին; Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Նշենք, որ օգոստոս-սեպտեմբերին հանրապետությունում արձանագրվել է ձվի թանկացում, ինչում դեր է խաղացել նաեւ ձվի արտադրության նվազումը:
Այսպիսով՝ հանրապետությունում յուրաքանչյուր մարդու հաշվով ամսական արտադրվում է մոտ 16 հատ ձու: Նշենք, որ բժիշկները չափահաս մարդկանց խորհուրդ են տալիս ուտել ամսական 21-22 ձու:





























