Հայաստանի խորհրդարանում համաներման մասին երկրի նախագահի առաջարկությունը քվեարկության կդրվի հոկտեմբերի 3-ին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ խնդրելով հետաձգել քվեարկությունը մեկ օրով:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով պատգամավորների առաջարկությունները, փաստաթուղթը կքննարկվի եւ կներկայացվի նախագահին: «Խնդրում եմ հետաձգել քվեարկությունը, որպեսզի, հաշվի առնելով արված առաջարկները, խորհրդարանին ներկայացվի նախագահի կողմից ընդունելի փաստաթուղթ»,-ասել է նա: Թովմասյանի առաջարկն ընդունվել է, հաղորդում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի նախագահը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել համաներում հայտարարելու մասին առաջարկությունը՝ Հայաստանի անկախության 22-ամյակի առթիվ:





























