Հաստատվել են Ինգուշիայի ԱԽ քարտուղարի մարդասպանների անձը: Դրա համար մեկ ամսից ավել ժամանակ է պահանջվել:

Ինչպես «Ռոսիյսկայա գազետային» է պատմել ՌՔԿ-ում, քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է երեք անձ, որոնք մասնակցել են սպանությանը: Նրանք են Չեչնիայի հանրապետության բնակիչ Արթուր Դոլսաեւը, ինչպես նաեւ Ինգուշետիայի հանրապետության բնակիչներ Ահմեդ Եվլոեւը եւ Մահոմեդ Պոլոնկովը: Առաջինը կալանավորված է, մյուս երկուսը հետախուզվում են:

Հիշեցնենք, որ Ինգուշեթիայի ԱԽ քարտուղարի ավտոմեքենան հրաձգության է ենթարկվել այս տարվա օգոստոսի 27-ին:

Ինգուշիայում սպանվել է ԱԽ-ի քարտուղարը