Թուրքիայի Սիիրթի նահանգի Էրուհ ավանում 2009-ի սեպտեմբերի 6-ին կազմակերպված անօրինական բողոքի ակցիայի ժամանակ Իմրալը կղզու բանտում ցմահ դատապարտված Աբդուլահ Օջալանի օգտին պաստառներ պահող երկու անձինք տարբեր պատժաչափերի են արժանացել:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` երկու անձինք դատապարտվել են երկու տարբեր դատարաններում: Դիարբեքիրի 6-րդ դատարանը Հայրեթին Թեգին դատապարտել է 10 ամիս ազատազրկման, որը պայմանականորեն կկրի մնացած մի քանի ամիս պատժաչափը: Իսկ Դիարբեքիրի 4-րդ դատարանը Սելահաթին Էրդենին, ով անօրինական ցույցի ժամանակ պահել էր պաստառի մյուս հատվածը` ենթարկվել է 6 տարի 3 ամիս ազատազրկան:
Երկու մեղադրյալների դատապաշտպանը հայտարարել է, որ վճիռը անպայման բողոքարկելու է վճռաբեկ դատարանում: Դատապաշտպանը նշել է, որ դատավարների նման մոտեցումը դեմ է հավասարության սկզբունքին, քանի որ երկու անձն էլ նույն կարգախոսն են կրել, սակայն մեկը արդեն ազատ է արձակվել, իսկ մյուսը` 6 տարի եւ 3 ամիս պետք է բանտում անցկացնի:




























