Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի պաշտոնական այցը ԱՄՆ արդեն կարող է չկայանալ, քանի որ հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո նա մտադիր է հեռանալ քաղաքականությունից:

Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Իվանիշվիլին հայտարարել է, որ դրա մեջ ողբերգություն չի տեսնում, չնայած որ համապատասխան հրավեր էր ստացվել:

Ընդ որում, Իվանիշվիլին ընդգծել է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները պահպանել եւ ամրապնդել են իրենց ամերիկացի գործընկերների հետ հարաբերությունները, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: Իվանիշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել էր նախորդ տարվա հոկտեմբերի 25-ին: