ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կրկին Մոսկվային կոչ է արել վերանայել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման վերաբերյալ իր որոշումը:
«ՆԱՏՕ-ի դիրքորոշումը շատ հտակ է: Ինչպես նշվել է Չիկագոյի գագաթաժողովում (2012-ի մայիս), ՆԱՏՕ-ն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ընդունված սահմաններում»,-նշվալ է Դաշինքի ղեկավարի հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է, որ սահմանազատման ուղղությամբ Ռուսաստանի շարունակվող ակտիվությունն անհանգստացնում է իրեն: Նրա կարծիքով՝ այդպիսի գործընթացը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ չի համապատասխանում Մոսկվայի ստանձնած պարտավորություններին:
Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը 2008-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմից հետո: Ի պատասխան Թբիլիսին խզել է դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ եւ հայտարարել, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան պկուպացված տարածքներ են:





























