ՆԱՏՕ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը առավել մեծ միջազգային ուշադրության է արժանի:

Մեկնաբանելով Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցը (Հայաստան եւ Ադրբեջան. Ռիսկերի սեզոնը»), Ափաթուրայը Facebook-ի իր էջում գրել է, որ հակամարտությունը առավել մեծ աջակցության կարիք ունի:

«Այս հարցը պահանջում է ավելի մեծ միջազգային ուշադրություն, քան կա ներկայումս: Անհրաժեշտ է էլ ավելի շատ աջակցություն հակամարտության կարգավորման համար: Եթե հակամարտությունը «չապասառեցվի», հետեւանքները դուրս կգան տարածաշրջանի սահմաններից»,-գրել է Ափաթուրայը: