Հայաստանը, որն ընտրել է Ռուսաստանի կողմից ղեկավարվող Մաքսային միությունը, Եվրամիության հետ կապելու է համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են լուսավորությունը, գիտությունն ու մշակույթը, հայտարարել է Լիտվայի ԿԳ նախարար Դայնյուս Պավալկիսը: Նա նշել է, որ դա է լինելու հիմնական կապող օղակը, քանի որ այլ կերպ, ամենայն հավանականությամբ, արդեն համագործակցել չի ստացվի, հաղորդում է DELFI-ն:

Նախարարը մասնակցել է Վիլնյուսում կազմակերպված միջազգային կոնֆերանսիէ կապված գիտական ոլորտի, հետազոտական եւ կրթական ծրագրերի հետ: Կոնֆերանսից հետո նա հայտարարել է, որ Արեւելյան գործընկերության երկրների հետ համագործակցությունը վերոհիշյալ ոլորտներում շարունակվելու է, մասնավորապես՝ «Հորիզոն 2020» եւ «Էրազմուս պլյուս» ծրագերի շրջանակներում: Կոնֆերանսի ընթացքում ստորագրվել է համապատասխան հռչակագիր: