Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 25-26-ը աշխատանքային այց կկատարի Մոսկվա:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը Մոսկվայում մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի եւ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերին:



















