Թուրքիայում օրերս վրացի «օրենքով գողերը»՝ Տարիել Օնիանիի եւ Մերաբ Ջանգվելաձեի կողմնակիցները,  թագադրել են Ռուսաստանի Իվանովի շրջանի 31-ամյա բնակիչ Գլեբ Աշումովին: Նրա թագադրումը ձեռնարկել են որպես հակակշիռ իվանովյան անփոխարինելի «օրենքով գող» Ռուբեն Քոսյանին:

Այժմ Գլեբը չի շտապում վերադառնալ հայրենիք՝ վախենալով Ռուբենի վրեժխնդրությունից, որն իր տարածքում տիտղոսավոր մրցակիցների չի հանդուրժում:

2000-ականներին ձեռնարկված վրացիների էքսպանսիան Իվանովոյում ավարտվեց  «օրենքով գողեր» Լերիկ Փիրցխելիանիի եւ Դաթո Ջափարիձեի գնդակահարությամբ: Դրանից հետո Ռուբենին Իվանովոյում ոչ ոք չի համարձակվում ճնշել, հայտնում է «Փրայմ-Քրայմը»:

Քոսյանն ինքը քրեական հավաքներում չի երեւում, չի նկատվել ոչ մի գողական կոնֆլիկտում: Իվանովոյում Գլեբի թագադրման մասին խոսակցություններից կարելի է եզրակացնել, որ վերջինիս գողական գործունեությունը, եթե նա անգամ համարձակվի հայտարարել իր իրավունքների մասին, երկար կյանք չի ունենա: