Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն եւ կոլեգիայի անդամներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:
Հանրապետության նախագահը շնորհավորել է Գեւորգ Կոստանյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գլխավոր դատախազն իր նոր մոտեցումներով ու աշխատաոճով, ՀՀ դատախազության աշխատակիցների օժանդակությամբ, կկարողանա արդյունավետորեն լուծել համակարգի առջեւ դրված խնդիրները:
Նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ երկարամյա աշխատանքի համար, ընդգծելով, որ մեր երկրի դատաիրավական համակարգում Աղվան Հովսեփյանը դեռեւս անելիք ունի:































