Հայաստանում վարվող քաղաքականությունը ցույց է տալիս, որ առողջ ընդդիմություն չկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ նախկին  անդամ Երջանիկ Աբգարյանը։

Նա չցանկացավ մեկնաբանություն անել ՀԱԿ-ի, Լեւոն Տեր Պետրոսյանի մասին՝ ասելով, որ ՀԱԿ-ի անդամ չէ, քաղաքականությանը ծանոթ չէ, «դրսից նայող մարդ եմ, մի սկզբունք կա, երբ նյութին ծանոթ չես, աշխատիր քիչ խոսել այդ մասին»։  Նա նշեց, որ վարվող քաղաքականությունը ցույց է տալիս, որ առողջ ընդդիմություն չկա։

Երջանիկ Աբգարյանը խոսեց նաեւ քաղաքացիական հասարակության մասին։ «Քաղաքացիական շարժումը Հայաստանում անգիտակցաբար, ակամայից ծառայում է իշխանություններին, արդար, կարեւոր հարց է, բայց այսօր երբ երկրի ապագայի հարցն է լուծվում, դա շեղում է ուշադրությունը, դրա համար նրանք քաջալերում են՝ իմանալով, որ բերում հասցնում են դրան։ Քաղաքացիական շարժումով կատարվում են բնապահպանական եւ այլ հարցեր, բայց քաղաքականություն չի փոխվում, բացառված է»,- ասաց նա։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am