Ուկրաինայի եվրաինտեգրման ձգտումները չեն խանգարի Ռուսաստանի եւ ՄՄ-ի այլ երկրների հետ համագործակցությանը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Չնայած եվրաինտեգրման ոլորտում հեռուն գնացող մեր ծրագրերի՝ մենք չեն նախատեսում խզել կապերը մեր ավանդական գործընկերների՝ Ռուսաստանի, ՄՄ-ի երկրների հետ», - Կիրովոգրադում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Յանուկովիչը:
Նախագահը նշել է, որ Կիրովոգրադի մարզում միջուկային վառելիքի գործարանի շինարարությունը, որն իրականացվում է Ռուսաստանի գործընկերությամբ, շարունակվելու է: «Ես վստահ եմ՝ դա շահավետ կլինի Ուկրաինայի եւ Ռուսաստանի համար», - ասել է Յանուկովիչը:
Նա ընդգծել է, որ այլ երկրների հետ համագործակցելիս Ուկրաինան առաջնորդվում է ազգային շահերով, հայտնում է ForUm-ը:





























