Երեւան-Գառնի ավտոճանապարհին՝ Ջրվեժի գերեզմանատան մոտ, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, առաջացել է հողաշերտի շարժ, ինչից թեքվել է 220 000 վոլտ լարման տակ գտնվող էլեկտրահաղորդման օդային գծի թիվ 170 հենասյունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ հենասյունը թեքվել է 5 աստիճանով, սողանքային երեւույթներ, որոնք կարող են պատճառ հանդիսանալ հենասյան տեղաշարժմանը, չեն նկատվել:




























