Ազդեցիկ աֆղան իմամ Աբդուլ Ռասուլ Սայաֆը, որը հայտնի է ծայրահեղական խմբավորումների հետ իր լայն կապերով, հոկտեմբերի երեքին հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել Աֆղանստանի նախագահի պաշտոնում: Երկրի ԿԸՀ-ն արդեն գրանցել է Սայաֆին ու առաջին ու երկրորդ փոխնախագահի պաշտոնի թեկնածուներին:
Այս մարդկանց առաջադրումը մտահոգել է արեւմտյան դիվանագետներին, որոնք տեղյակ են թեկնածուների անցյալի եւ նրանց ներկայիս հայացքների մասին: Սայաֆը երկրի ամենապահպանողական իմամներից է, որ կասկածամտորեն է վերաբերում սեռերի հավասարության գաղափարին, քաղաքական եւ սոցիալական իրավունքներին:
Մյուս թեկնածուները Աֆղանստանում առավել ազդեցիկ դաշտային հրամանատարներ են, հաղորդում է «Lenta.Ru»-ն: Նշենք, որ Աֆղանստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2014թ ապրիլի սկզբին:





























