Ադրբեջանի քաղաքացին իր հայրենիքում դատապարտվել է 14 տարի եւ 8 ամիս ազատազրկման՝ մոսկվացի երկու կանանց սպանության համար: Այս մասին հաղորդում է Մոսկվայի դատախազությունը:

Ադրբեջանական դատարանը մեղավոր է ճանաչել Վաֆադար Ալիեւին, ով 2006 թվականին Մոսկվայում խեղդել էր երկու կանանց, ապա լքել Ռուսաստանի տարածքը, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Ռուսաստանում Ալիեւի նկատմամբ հեռակա կարգով մեղադրանք էր առաջադրվել եւ հետախուզում հայտարարվել: