Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկին եւ կանցլեր Անգելա Մերկելին՝ երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:

Նշենք, որ 1990 թվականի սեպտեմբերի 29-ից ուժի մեջ է մտել Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ կնքած պայմանագիրը, որով Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը միանում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը: Այդ պայմանագրում նշվում է, որ երկու Գերմանիաների միացումը տեղի է ունենալու 1990-ի հոկտեմբերի 3-ին: