Եկատերինա Ուստյուժնինովան, ով հոկտեմբերի մեկին սպանել էր լիբիացի սպա Մուհամմեդ աս Սուսիին եւ լուրջ վնասել էր նրա մորը, նրա ընկերներից ստացած տեղեկությունների համաձայն, Մուամար Քադաֆիի մոլի երկրպագուներից էր:

Ծանրամարտի սպորտի վարպետ, պառկած ժիմի միջազգային կարգի վարպետ աղջիկը Լիբիայում է հայտնվել՝ «սատարելու գնդապետին»: Այս մասին հաղորդում է «Իզվեստիան»: Եկատերինային ներկայումս ձերբակալել են եւ նա գտնվում է բանտում:

Հիշեցնենք, որ լիբիացի սպայի սպանությունը պատճառ էր դարձել Տրիպոլիում ռուսական դեսպանատան վրա հարձակման: Հոկտեմբերի 2-ի երեկոյան զինված ամբոխը փորձել է ներխուժել ռուսական դեսպանատան տարածք, սակայն պահապաններին ու օգնության հասած զինվորականներին հաջողվել է պաշտպանել դիվանագիտական ներկայացուցչությունը: Ռուս դիվանագետները հոկտեմբերի 3-ի ցերեկը  հրատապ կարգով տարհանվել են Թունիս:

Հարձակում Լիբիայում Ռուսատանի դեսպանատան վրա

Ռուսաստանի ԱԳՆ-ն տարհանել է Լիբիայում իր դեսպանատունը