Հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երրորդ նիստը:
Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին վերաբերող հիմնահարցերի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը: Նա մասնավորապես անդրադարձել է.
1. Իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների` կառուցվածքային, բովանդակային եւ խմբագրական խնդիրներին,
2. Իրավունքների եւ ազատությունների սահմանափակումների հիմնախնդիրներին,
3. Մարդու իրավունքներին առնչվող հարցերի կարգավորման մակարդակին:
Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել է վերոնշյալ հիմնախնդրի հայեցակարգային մոտեցումները:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. հոկտեմբերի 11-ին:





























