Թուրքական զինուժը շարունակում է հրետանային հարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքի այն շրջաններին, որտեղ գտնվում են քուրդ զինյալների ճամբարները:
Firat գործակալության փոխանցմամբ` մարտի 23-ին օրվա կեսին թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքի Հաֆթանինեյի շրջանին: Օդուժի հետ մեկտեղ չի լռել նաեւ թուրքական հրետանին:
Նշենք, որ օրեր առաջ Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ղեկավարներից Մուրադ Քարայըլանը «Ռոյթերսին» տված հարցազրույցում զգուշացրել էր Թուրքիային, որ նման հարձակումների շարունակման դեպքում իրենք կանցնեն գործողությունների եւ այս գարունը կվերածվի արյունոտ գարնան:




























