Պերմի մարզում հայաստանցի 23-ամյա Գեղամ Անայանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Նա մեղավոր է ճանաչվել շահադիտական նպատակով 2 եւ ավելի անձանց կանխամտածված սպանության , քաղաքացուն զգալի վնաս հասցնելով մեքենայությունների, կողոպուտի համար:
Քննության տվյալներով, 2007թ. նա կապեր է հաստատել տուժած ընտանիքի հետ՝ 20-ամյա որդու, նրա մոր եւ քրոջ հետ, որոնք զբաղվում էին ձեռնակատիրական գործունեությամբ: Որոշելով կորզել նրանց գումարները, նա առաջարկել է զբաղվել համատեղ բիզնեսով եւ միասին 250 հազարական ռուբլի դնել գործի մեջ: Ստանալով նրան փողերը՝ Անայանը որոշելէ սպանել ընտանիքին:
Նախ հանցագործն անտառ է տարել եւ սպանել երիտասարդին, ապա երկու կանանց, որոնց նա սպանել է հրացանով, հաղորդում է permnew.ru-ն:



























