Վաշինգթոնում տեղի կունենա «Հարավային Կովկասում արմատական իսլամիզմի աճը. սպառնալիքներ ու լուծումներ» կոնֆերանսը: Կոնֆերանսը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Հադսոնի համալսարանում:
Դրան կմասնակցեն «APCO Worldwide» խորհրդատվական ընկերության գլոբալ ծրագրերի հարցերով տնօրեն Ջոշուա Վոլկերը, Հադսոնի գլխավոր վերլուծաբան ու Ռազմա-քաղաքական վերլուծական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Վեյտցը, «Ժառանգություն» հիմնադրամի Ռուսաստանի, Եվրասիայի եւ միջազգային էներգետիկ քաղաքականության հարցերով առաջատար փորձագետ Արիել Քոենը եւ ուրիշներ:
Ինչպես հաղորդում է «Թրենդը», փորձագտները կքննարկեն, թե ինչպես կարող են Հարավային Կովկասի երկրների կառավարություններն ու միջազգային հանրույթը կանխել արմատականության տարածումը եւ ինչ կերպ կարելի է քարոզել հանդուրժողական իսլամական ավանդույթները, որոնք թույլ կտան քրիստոնեյաներին, հրեաներին, սունիներին ր շիաներին միասին ապրել ու համագործակցել, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հայացքներն ու ռազմավարությունը Կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ, Իրանի ռազմավարությունը Հարավային Կովկասում, ապահով կրոնական անվտանգություն եւ այլ հարցեր:
Վաշինգթոնում տեղի կունենա «Հարավային Կովկասում արմատական իսլամիզմի աճը. սպառնալի

Հասանելի է
русскийՏեղադրություն




























