Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի խոսնակ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են Բարեկամության շրջանակի գործունեության ուղղությունները, ինչպես նաեւ տարբեր բնագավառներում, մասնավորապես, քաղաքական, մշակութային եւ կրթական ոլորտներում Ֆրանսիայի եւ Արցախի միջեւ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Հյուրի խնդրանքով ԱԳ նախարարն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին:





























