Այն բանից հետո, երբ Ուկրաինայի կառավարությունը ամբողջ թափով կանցնի իր պարտականությունների կատարմանը, Կիեւի եւ Թբիլիսիի միջեւ ակտիվ երկխոսությունը կվերականգնվի։ Այս մասին մարտի 24-ին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Գեորգի Տարգամաձեն։

Նրա խոսքով, Ուկրաինան պահպանել է իր ռազմավարական գիծը. «Կիեւը հետաքրքրվում է Թբիլիսիի կողմից իրականացվող բարեփոխումներով»։

Ինչպես հայտնել է Տարգամաձեն, սպասվում են Ուկրաինայի եւ Վրաստանի նախարարների հանդիպումներ։ Դրանից հետո հնարավոր է Ուկրաինայի եւ Վրաստանի նախագահներ Վիկտոր Յանուկովիչի եւ Միխայիլ Սահակաշվիլիի հանդիպումը։ Նրա խոսքով, հանդիպումը կարող է կայանալ «մոտ ժամանակներս»։