Չորս ամերիկացի զինվոր է զոհվել այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Աֆղնաստանում՝ երկրի հարավում հատուկ գործողության ժամանակ:Ինչպես հաղորդում է AP գործակալությունը, զինվորների մահվան պատճառ է դարձել պայթուցիկ սարքավորումը: Այն տեղադրված էր ճանապարհին, որով ընթանում էր շարասյունը:

Նշենք, որ 2013թ.-ի հոկտեմբերի մեկի դրությամբ «Հարատեւ ազատություն» գործողության ընթացքում միջազգային կոալիցիան Աֆղանստանում կորցրել է 3383 զինծառայող, որից 2276-ն ԱՄՆ-ի քաղաքացիներ էին: 2013թ.-ին Աֆղանստանում զոհվել է 122 զինվոր, որից 92-ն ամերիկացիներ էին:Աֆղանստանից մոտ 87 000 մարդ քանակությամբ օտարերկրյա զինված ուժերի դուրս բերումը պետք է ավարտին հասցվի 2014թ.-ի վերջին: