Կանադայի հատուկ ծառայությունները հետեւել են Բրազիլիայի էներգետիկայի նախարարության աշխատակիցներին: Այս մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել է բրազիլական Globo հեռուստաալիքը՝ վկայակոչելով փաստաթղթերը, որոնք գաղտնազերծել է ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Այդ փաստաթղթերից հետեւում է, որ հաղորդակցման անվտանգության կանադական գործակալությունը տեղեկություններ է հավաքել Բրազիլիայի էներգետիկայի նախարարության հեռախոսազանգերի եւ գերատեսչության աշխատակիցների էլեկտրոնային փոստի մասին: Այդ նպատակով օգտագործվել է Olympia ծրագիրը:
Գերատեսչության ղեկավար Էդիսոն Լոբաոն հայտարարել է, որ «Կանադան իր շահերն ունի Բրազիլիայում, այդ թվում՝ լեռնարդյունաբերական սեկտորում», փոխանցում է «Lenta.Ru»-ն:





























