Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ճարտարապետության համաշխարհային օրն է: World day of Architecture-ը սահմանել է Ճարտարապետների միջազգային միությունը 1985թ եւ որոշվել էր, որ այն տոնվելու է հուլիսի առաջին երկուշաբթին: Սակայն 1996-ին որոշումը փոփոխվել է եւ այդ ժամանակվանից այն նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթին: 

Ճարտարապետների միջազգային միությունը ձեւավորվել է 1948թ Լոզանում՝ ամբողջ աշխարհից 27 պատվիրակությունների մասնակցությամբ: Ներկայումս միությանն անդամակցում է ավելի քան 120 ազգային սեկցիա եւ ավելի քան 1,3 մլն ճարտարապետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այս օրնա ավանդաբար նշվում է տարատեսակ կոնֆերանսների անցկացմամբ, որոնց ընթացքում քննարկում են ճարտարապետության զարգացման արդյունքներն ու պայմանները, դիտարկվում են ճարտարապետական կրթութայն խնդիրները, կազմակերպվում են ստեղծագործական քննարկումներ ցուցահանդեսներ եւ այլն: