ՀԱՊԿ երկրները պատրաստ են կիրառել բոլոր միջոցները, այդ թվում՝ ռուսական ռազմաբազաները, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հոկտեմբերի 7-ին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը՝ ելույթ ունենալով Դուշանբեում Ռուս-Տաջիկական սլավոնական համալսարանում:

Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում բոլոր ուժերն ու միջոցները, այդ թվում ՀԱՊԿ երկրներում ռուսական ռազմաբազաները, կգործարկվեն՝ ելնելով կազմակերպության երկրներիր շահերից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ ներկայիս զարգացումների փուլում կարեւոր է ամրապնդել ՄԱԿ-ի եւ Անվտանգության խորհրդի կենտրոնական դերը, խստորեն հետեւել միջազգային իրավունքի սկզբունքներին եւ ապահովել հակամարտությունների կարգավորման քաղաքական մեթոդների առաջնայնությունը: