Մարսելում սպանվել է քրեական հեղիանկություն վայելող Էարիելի Օնիանիի հանցավոր խմբի անդամ, օրենքով գող Լադո Ջանաշիայան։ Նրա վրա կրակել են 7 անգամ, Լադոն մահացել է հիվանդանոցում։ Գործը հետաքննում է Մարսելի ոստիկանությունը։
Հատուկ ծառայությունների հիմնական վարկածի համաձայն՝ սպանությունը վրեժ էր «ռուսական մաֆիայի հայր» Վյաչեսլավ Իվանկովի՝ Յպոնչիկի մահվան համար։ Հանցագործները երկար հետեւել են Լադոյին։ «Криминальная Россия»-ի հաղորդմամբ, Լադոի սպանության գործում կասկածվում են ամենահեղինակավոր օրենքով գողերը՝ եղբայրներ Լաշա եւ Կաղաբեր Շուշանաշվիլիներրը։ Ժամանակին Յապոնչիկը մաֆիայի երկու կլանների միջեւ ընթացող հակամարտության ժամանակ Լաշայի կողմնակիցն էր դարձել, ինչն էլ դարձավ նրա մահվան պատճառը։
Վերջին շրջանում Ջանաշիան ստիպված էր ապրել շրջափակված վիճակում, քանի որ դիպուկահարները նրան հետեւում էին 2009 թվականի ամառվանից՝ Յապոնչիկի մահվանից անմիջապես հետո։ Ջանաշիայի նկատմամբ նախկինում մի քանի անգամ հարձակում է եղել ։
Ավելի վաղ հայտնում էին, որ Յապոնչիկի սպանության պատվիրատուն հնարավոր է, որ լիներ գործարար Շաբթայ Կալմանովիչը։
«Московский комсомолец» , վկայակոչելով իրավապահ մարմիններին, հաղորդում էր, որ հետաքննությունը հենց այս վարկածն էլ ուսումնասիրում է։ Այս տեսանկյունից Կալմանովիչի սպանությունը, ում վերջերս են սպանել, առաջնորդի մահվան համար վրեժխնդրության է նման։
Չնայած որ Կալմանովիչը քրեական աշխարհից չէր, սակայն նա ստիպված էր իր շոուբիզնեսում ունեցած հեղինակությունը կիսել Իվանկովի հետ։
NEWS.am-ը նախկինում հաղորդել էր, որ Իվանկովը վերջին 15 տարվա ընթացքում Մոսկվայում սպանված ամենահեղինակավոր քրեական դեմքն է եղել։ Նա մահացել է 2009 թվականի հոկտմբերի 7-ին Մոսկվայի մասնավոր հիվանդանոցներից մեկում։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն ՝ Յապոնչիկի մահվան պատճառը որովային հատվածում հրազենային վնասվածքն էր եւ դրանից առաջացած որովայանթաղանթի բորբոքումը։
Հուլիսի 28-ին Իվանկովին «Թայլանդական փիղ» ռեստորանից դուրս գալիս կրակել է դիպուկահարը։ Վարկածներից մեկի համաձայն՝ մշտապես արտասահմանում բնակվող Յապոնչիկը Ռուսատան էր ժամանաել հարձակումից մի քանի օր առաջ, որպեսզի լուծեր Թարիելիի եւ Ասլան Ուսոյանի խմբավորումների միջեւ եղած հակամարտությունը։ Նա Ուսոյանի կողմնակիցն էր։ Սակայն կա նաեւ այլ վակած, ըստ որի, հայտնի գողի սպանությունը շահեկան էր բիզնես ոլորտի որոշ ներկայացուցիչների։ Ընդ որում ,որոշ տեղեկություններով, Յապոնչիկի վրա հարձակվող անձը հայտնաբերվել է քրեական աշխարհի ներկայացուցիչների կողմից եւ սպանվել։




























