Զապորոժյեում հոկտեմբերի 6-ին Քաղաքի տոնի առթիվ 1007 լիտր կազակական ձկնապուր են եփել եւ 243 կգ-անոց տորթ թխել:

Ձկնապուրի հսկայական չափաբաժինը պատրաստելու համար  խոհարարներն աշխատել են երեք ժամ. մեկ կաթսայում  եփել են 1007լ կամ 3000 չափաբաժին ձուկ: Դրանից առաջ խոհարարներն ուսումնասիրել են կազակների բաղադրատոմսերը: Ձեռքբերումը գրանցվել է Ուկրաինայի ռեկորդների գրքում, հաղորդում է  Korrespondent.net-ը:

Ձկնապուրը պատրաստելու համար Դնեպրից  որսացել են  յոթ տարբեր տեսակի 250 կգ ձուկ: Պատրաստման ժամաակ օգտագործվել է նաեւ 50 կգ բանջարեղեն, տասնյակ աքլորներ, ինչպես նաեւ կորեկ, աշորայի ալյուր , կարտոֆիլ եւ համեմունքներ:

Ձկնապուրը համտեսել են շուրջ երկու հազար հյուրեր: