Թուրինում գրական տոնավաճառի շրջանակներում կազմակերպիչները ներկայացրեկլ են աշխարհում գրքերի ամենաերկար վաճառասեղանը: 2 կմ ձգվող վաճառասեղանը տեղակայվել է քաղաքի կենտրոնում գտնվող հինավուրց փակ ցուցասրահներում:
Թուրինում արդեն 7-րդ տարին անընդմեջ անցկացվում է ընթերցանության եւ գրքի աննախադեպ փառատոն: Երկու օրերի ընթացքում գրքասերներին առաջարկվում են տասնյակ հազարավոր գրքեր՝ ամենատարբեր թեմաներով, հաղորդում է «Russia Today»-ը:
Բացի այդ, փառատոնի ընթացքում անցկացվելու են նոր գրական ստեղծագործությունների շնորհանդեսներ: Բացի այդ, ընթերցողները հանդիպումներ են ունենալու հեղինակների հետ:





























