Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթաժողովում,որը տեղի է ունենալու Ղրղզստանում հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը: Այս լուրը հաստատել է նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը:

ՀԱՊԿ գագաթաժողովը անցնելու է Ղրղզստանի նախագահի բարձրլեռնային Իսիկ-Կուլ լճի ափին գտնվող նստավայրում: Հանդիպմանը կմասնակցեն նաեւ Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Ղրղզստանի նախագահները: