Աթենքի դատարանը Հունաստանի պաշտպանության նախկին նախարար Ակիս Ցոխաձոպուլոսին մեղավոր է ճանաչել փողեր լվանալու մեւ: Դատավճիռը կհրապարկվի վաղը՝ հոկտեմբերի 8-ին:
Նա կասկածվում էր ռուսական հրթռների եւ գերմանական սուզանավերի գնման գործընթացում ատկատներ կիրառելու մեջ: Դատարանը մեղավոր է ճանաչել նաեւ նախկին նախարարի կնոջը, նախկին կնոջը, դստերն ու նրա մի քանի բիզնես-գործընկերների, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ցոխաձոպուլոսը, որը քառորդ դար (1981-2004) տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հունաստանի կառավարությունում, արդեն մեկ այլ գործով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման եւ տուգանվել 0,5 մլն եվրոյով՝ ունեցվածքի բռնագրավմամբ:
Այն ժամանակ դատարանը նրան մեղավոր էր ճանաչել եկամուտների վերաբերյալ կեղծ հայտարարագրեր ներկայացնելու համար:





























