Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը կառավարությունում փոփոխություններ է կատարել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Twitter-ի իր բլոգում գրել է ինքը՝ վարչապետը:

Ըստ այդմ, իր պաշտոնից զրկվել է Շոտլանդիայի հարցերով նախարար Մայքլ Մուրը, նրա փոխարեն նշանակվել է Էլիսթեր Քարմայքլը, ով Համայնքների պալատում լիբերալ-դեմոկրատական խմբակցության գլխավոր կազմակերպիչն էր:

Շոտլանդիայի հարցերով նախարարի փոփոխությունը տեղի է ունենում Շոտլանդիայի անկախության հարցով հանրքավեի անցկացումից մոտ մեկ տարի առաջ (այն նշանակված է 2014-ի սեպտեմբերի 18-ին):

Հոկտեմբերի 7-ին հանկարծակի հրաժարականի դիմումներ են գրել Համայնքների պալատում Պահպանողական կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Ջոն Ռենդալը եւ կառավարության աշխատակազմի ղեկավարներից Քլոյա Սմիթը: Երկու հրաժարականն էլ Քեմերոնն ընդունել է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Վելուծաբանները նշում են, որ վարչապետի խնդիրը առավել շատ թվով կանանց ներգրավումն է կառավարության կազմում, քանի որ դա նրա նախընտրական խոստումներից է: