Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կայացել է «Ամբեր 2010» արագ եւ կույր շախմատի սուպերառաջնության նախավերջին տուրը, որի շրջանակներում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մրցակիցն է եղել մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղը զբաղեցնող ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշուկը։ Լեւոնը նրան հաղթել է 1.5։0.5 հաշվով։ Սակայն այդ հաղթանակից հետո մեր շախմատիստը չի բարելավել իր դիրքերը։
10-րդ տուրից հետո մրցաշարի առաջատարը Մագնուս Կառլսենն է, որն իր պահուստում ունի 13.5 միավոր։
Վաղը կկայանա վերջին տուրը, որին կմասնակցեն Գրիշուկ-Կառլսեն, Գելֆանդ-Իվանչուկ, Կրամնիկ-Կարյակին, Հաշիմով-Սվիդլեր, Դոմինգես-Արոնյան եւ Պոնոմարեւ-Սմիթս զույգերը։



























