Մարտի 24-ին կայացել են Հայաստանի Գավաթի քառորդ եզրափակչի եւս երկու խաղեր։ Երեւանի «Բանանցը» Գյումրի էր ուղեւորվել հաղթելու տեղի «Շիրակին», իսկ նախորդ առաջնության արծաթե մեդալակիր «Միկայի»՝ «Կիլիկիայի» հանդեպ տանելիք հաղթանակի վրա ոչ ոք չէր կասկածում։
Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ կանխատեսումները արդարացել են։
Ստորեւ ներկայացնում ենք խաղերի արդյունքները.
«Շիրակ»-"Բանանց" 0։1
«Միկա»-"Կիլիկիա" 3։0



























