ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելության ստեղծումը՝ ոչնչացնելու համար Սիրիայում առկա թունավոր նյութերի զինանոցը: Այս մասին ասվում է նամակում, որը Բան Կի-մունը հոկտեմբերի 7-ին ուղարկել է ՄԱԿ-ի ԱԽ:
Ըստ այդմ, Դամասկոսի գրասենյակը լինելու է օպերատիվ բազա, բացի այդ, նմանատիպ բազա կստեղծվի նաեւ Կիպրոսում, որն աջակցելու է սիրիական քիմիական զենքի ոչնչացմանը: Անտեղ անձնակազմը նաեւ մարզումներ է անցնելու: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ Սիրիայի իշխանություններն այս փուլում ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն՝ միջազգային փորձագետների աշխատանքին աջակցելու:
Սիրիական քիմիական զենքը նախատեսվում է ոչնչացնել երեք հաջորդական փուլերով:
ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհուրդն այդ առաջարկությունները կդիտարկի հոկտեմբերի 10-ին:





























