Պեկինի ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել Չինաստանի Ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահ Նան Յունի առանձնատներից մեկում։ Խուզարկության ժամանակ ոստիկանները մեծ քանակությամբ ոսկյա զարդեր եւ թանկարժեք քարեր ու ժամացույցներ են հայտնաբերել։ Ընդհանուր առմամբ առգրավվել է 100 իր։ Նան Յունը խոստովանել է, որ բոլոր թանկարժեք իրերն ինքը վաստակել է իր աշխատանքով։
Արժե նշել, որ Չինաստանում բավական դաժան են վերաբերվում նմանօրինակ հանցագործություններին, եւ Յունին ամենաքիչը 10 տարվա ազատազրկում է սպասվում։ Որորշ տվյալներով, եթե նրա բոլոր հանցագործությունները հաստատվեն, նրան կարող է մահապատիժ սպառնալ։




























