ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Թուրքիայի որոշմամբ՝ կապված Չինաստանից հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու հետ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ պաշտպանության համակարգի ընտրությունը ազգային որոշում է: Նա հավելել է, որ կարեւոր է, որ այդ համակարգերը գործառնեն մյուս երկրների համակարգերի հետ միասին՝ հույս հայտնելով, որ Թուրքիան եւս կենթարկվի այդ պահանջներին: Այս մասին նա հայտնել է Reuters-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Թուրքիայի ՊՆ-ն ընտրել էր T-Loramids տենդերի հաղթողին՝ կապված նոր զենիթահրթիռային համալիրների ներմուծման հետ: Տենդերը հաղթել է չինական China Precision Machinery Export-Import Corp ընկերությունը:

Թուրքերը ռուսականների փոխարեն գերադասել են չինական զենիթային համալիրները http://news.am/arm/news/173226.html

Թուրքիան հայտարարել է չինական ընկերության հետ 3,4 մլրդ դոլարի գործարք կնքելու հնարավորության մասին, մինչդեռ ԱՄՆ-ն այդ ընկերության դեմ պատժամիջոցներ էր ընդունել: ԱՄՆ-ն տեղեկացրել է Թուրքիային, որ մտահոգված է, քանի ոչ չինական ՀՀՊ համակարգը չի աշխատելու ՆԱՏՕ-ի համակարգերի հետ:

Թուրքիան հայտարարել է, որ ընկերության ընտրությունը քաղաքական նկատառումներով չի պայմանավորված եւ որ չինացիների առաջարկությունը համապատասխանում է թուրքական կողմի հիմնական պահանջներին՝ գնի եւ արտադրության մեծ մասը Թուրքիայում տեղակալելու առումով: