Ղրղըզստանի Իսիկ-Կուլի մարզում ցուցարարները փակել են ավտոմայրուղին, որը մարզկենտրոն Քարաքոլը կապում է Բիշքեկի հետ:
Ներկայումս մայրուղին մի կողմից փակ է «ԿԱՄԱԶ» բեռնատարով, մյուս կողմից՝ մարդատար մեքենայով: Ցուցարարները պահանջում են, որպեսզի խորհրդարանի պատգամավորները վերանայեն Կումտորի մասին հարցը, հաղորդում է ԱԿԻpress-ը:
Ցուցարարները մայրուղու վրա մեքենա են այրել: Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել կանադական Centerra Gold ընկերության հետ կնքած պայմանագիրը, որը շահագործում է Կուտմորի ոսկու հանքը:





























