Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը հոկտեմբերի 7-ին դարձել է 61 տարեկան, իր ծննդյան օրը նշել է չինացի գործընկերների հետ՝ օղի խմելով: Չինացների նվիրած սակեն նա խոստացել փորձել Մոսկվայում:

Նա նաեւ հավելել է, որ չինացի ընկերներն իրեն մեծ տորթ են նվիրել. «Մենք այն բարեհաջող կերանք»,-ասել է ռուս առաջնորդը: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Բալիում նախօրեին ռուսական պատվիրակության անդամները պատմել են, որ Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն երգել է ռուս նախագահի համար:

Ինդոնեզիայի նախագահը երգել է Պուտինի համար