Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր՝ մարտի 25-ին կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի Եվրոպայի Ժողովրդական կուսակցության նստաշրջանին:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանթաձեն, այցի շրջանակներում նախատեսված է Սահակաշվիլիի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:

Ըստ նրա՝ բանակցությունների ընթացքում խոսք է գնալու հիմնականում Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի արագացման մասին:

Նստաշրջանին մասնակցելու են 15 երկրների ղեկավարներ: