Կյանքի 51-րդ տարում վախճանվել է փոփ-երաժշտության արքա, լեգենդար Մայքլ Ջեքսոնը։ Նա մահացել է սրտի կաթվածից Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։

Հաղորդվում է, որ դրանից անմիջապես առաջ Ջեքսոնը կորցրել է գիտակցությունը Լոս Անջելեսի արևմուտքում գտնվող իր տանը ։ Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 12։21-ին, գիտակցության կորստի մասին տեղեկություն է ստացվել փրկարարական ծառայությունում։ Հունիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 14։26-ին, հայտնի երգիչը հեռացել է կյանքից։

Ջեքսոնը ծնվել է Հերրի քաղաքում (Ինդիանայի նահանգ) 1958 թվականի օգոստոսի 29-ին, Ջոզեֆ և Քեթրին Ջեքսոնների ընտանիքում:

2009 թվականի մարտին Մայքլը հայտարարել էր, որ պատրաստվում է վերջին համերգների շարքը տալ Լոնդոնում՝ This is it Tour խորագրով։ Համերգները պետք է սկսվեին 2009 թ. հուլիսի 13-ին և ավարտվեին 2010 թվականի մարտի 6-ին։ 2009 թվականի ապրիլին դեղին մամուլը հայտնել էր, որ հերթական զննման ժամանակ բժիշկները Մայքլի մոտ մաշկի քաղցկեղ են հայտնաբերել։ Երգչի պաշտոնական ներկայացուցիչ դոկտոր Տոմե Տոմեն հերքել էր այդ տեղեկությունը՝ New York Daily News-ին տված հարցազրույցում հայտարարելով, որ «Մայքլն իրեն հոյակապ է զգում։ Նա հիանալի վիճակում է և ոչ մի հիվանդություն չունի»։

Ջեկսոնը փոխեց երաժշտական բիզնեսի պատկերը, դարձավ գերաստղ, սակայն չհասցրեց տալ վերջին համերգը…