Թուրքիայի Էդիռնե, Նիղդե, Վան եւ Հաթայ նահանգներում թուրքական զինված ուժերի իրականացրած ստուգումների արդյունքում ձերբակալվել են Թուրքիայում անօրինական գտնվող 71 հոգի` 52 պակիստանցի, 7 աֆղանստանցի, 6 պաղեստինցի, 3 սոմալիցի, 2 բանգլադեշցի եւ մեկ հայ:

Թուրքիայի գլխավոր շտաբի մարտի 23-ի տարածած հայտարարության մեջ չի նշվում թե ովքեր կոնկրետ որտեղ են ձերբակալվել: Ձերբակալվածների հանդեպ ընթանում են օրենքով նախատեսված գործողություններ:

Նշենք, որ մարտի 21-ին էլ եւս մեկ հայաստանցի Թուրքիայից Հունաստան է փորձել անօրինական ճանապարհով անցնել, սակայն ձերբակալվել է թուրքական զինված ուժերի կողմից: