Թուրքիայի Բայազետի շրջանի եւ Վանի Չալդրան շրջանի միջեւ ընկած Թոնդրակ լեռան վրա ռազմական բախում է տեղի ունեցել:

Firat գործակալության փոխանցմամբ` թուրքական զինված ուժերի ջոկատները Թոնդրակ լեռան վրա բախվել են քուրդ զինյալների հետ: Թուրքական զինուժին արագ աջակցություն են ցուցաբերել Վանից դեպի բախման վայր մեկնած ռազմական ուղղաթիռները:

Նշվում է նաեւ, որ միեւնույն ժամանակ թուրքական զինուժը քուրդ զինյալների դեմ նոր գործողություններ է սկսել Թուրքիայի Շրնաք նահանգի Ջուդիի շրջանում: