Հայաստանի նախագահ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում ծաղիկներ է դրել Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան երրորդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն եւ ծաղիկներ դրել Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Մարգարյանը, որը Հայաստանի վարչապետն էր 2000 թվականից, մահացել է 2007թ. մարտի 25-ին: