Ֆիլիպինյան Մանդորո կղզու շրջանում 6,2 մագնիտուդի երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Մանիլայից 139 կմ հարավ-արեւմուտք:
Երկրաշարժի օջախը եղել է 33 կմ խորության վրա: Ավերածությունների եւ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան, չի հաղորդվում ցունամիի վտանգի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով, երկրաշարժը մոտ 30 վայրկյան ստիպել է շարժվել Մանիլայի գործարար կենտրոնի երկնաքերներին, ինչը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում:




























