Մարտի 24-ին, ժամը 06.35-ին հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.20-ին, մարվել` 09.10-ին:
Այրվել են Միհրան Մկրտչյանին պատկանող տան առաստաղը` 70 քմ եւ երկու ննջասենյակը` 90 քմ մակերեսներով, վնասվել են տանիքի թիթեղները` 15 քմ մակերեսով:
Տանը հայտնաբերվել է տանտիրոջ` 1929 թ. ծնված Մ. Մկրտչյանի դիակը:



















