Հայ հայտնի աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը լրացել է 2012 թ.; Այդ իրադարձությունն ընդգրկվել է Հռչակավոր մարդկանց եւ հայտնի իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012-2013 թթ. օրացույցում` Վրաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի աջակցությամբ: Սայաթ-Նովայի հոբելյանը անցկացվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ մեր տարածաշրջանի այլ երկրներում:

ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջարկով ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգ է մտել Սայաթ Նովայի 300ամյակին նվիրված միջազգային փառատոնի կազմակերպման նպատակով արտաբյուջետային միջոցների ծախսման նախահաշիվը հաստատելու մասին որոշում: Ընդամենը նախատեսվում է ծախսել 6.1 մլն դրամ: